Ջորք Քլունին պատմել է, թե ինչու է ատում Բրեդ Փիթին
Հոլիվուդի գերաստղեր Ջորջ Քլունին և Բրեդ Փիթն ընկերություն են անում արդեն 10 տարուց ավելի: Նրանց համատեղ աշխատանքները քիչ հաճույք չեն պատճառել կինոմաններին: Սակայն, պարզվում է, որ Քլունին արդեն քանի տարի է՝ նեղացած է իր ընկերոջից: Այս մասին հայտնում է «Российская газета»-ն:
Երկու դերասաններն էլ մասնակցել են «Թելմա և Լուիզա» կրիմինալ կատակերգության փորձերին, որը լույս է տեսել 1991թ-ին: Ինչպես հայտնի է, դերը Բրեդ Փիթին է բաժին հասել, սակայն Քլունին 5 անգամ լսումների է մասնակցել և մինչև այժմ չի կարողանում իր ընկերոջը ներել այդ դեպքի համար:
Այս մասին հայտնել է Ջինա Դևիսը՝ Թելմայի դերակատարուհին: Քլունին նրա հետ կիսվել է այս պատմության մասին, երբ նրանք պատահական հանդիպել են ինքնաթիռում: Այդ ժամանակ Քլունին այդքան էլ հայտնի չէր: