Ադելը մի քանի րոպե ընդհատել է իր համերգը՝ հանուն Եվրոպայի առաջնության բացման
Բրիտանացի երգչուհի Ադելն ընդհատել է Փարիզում կայացած իր համերգը մի քանի րոպեով` հանուն Եվրոպա 2016 առաջնության բացմանը, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ռումինիայի հավաքականների միջև, և որը ավարտվել է 2:1 հաշվով: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Երգչուհին և հանդիսատեսը մի քանի րոպե դիտել են Ֆրանսիա-Ռումինիա խաղը մեծ էկրանի վրա, ինչպես նաև Ադելը երգել է «Allez les Bleus» երգը՝ ի աջակցություն Ֆրանսիայի հավաքականի: