Ջորջ Քլունիի կինը` Ամալ Քլունին, գումարի դիմաց հանդիպում է երկրպագուների հետ
Վերջերս հայտնի է դարձել, որ Ամալ Քլունիի երկրպագուները հիանալի հնարավորություն ունեն շփվել իրենց սիրելի կուռքի հետ, սակայն այդ ամենն այդքան էլ մատչելի չէ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նրա հետ մեկ բաժակ սուրճի և լուսանկարվելու համար պետք է վճարել 2200 դոլար:
Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քլունիի կնոջը տալիս են բավականին լավ գումար նման դեպքերի համար:
Ապրիլին Ջորջ Քլունին աճուրդում վաճառեց կնոջ հետ իրենց տանը ճաշելը: Այդ պատվին արժանանալու համար վճարեցին 44 հազար դոլար:
Պետք է նշել, որ այդ գումարներով նրանք բարեգործություն են կատարում;