Առնոլդ Շվարցենեգերը սելֆի է արել Մուհամմեդ Ալիի հուղարկավորության ժամանակ
Հոլիվուդյան դերասան, Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ի իր միկրոբլոգում սելֆի է հրապարակել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլիթոնի հետ: Սելֆին նա արել է Մուհամմեդ Ալիի հուղարկավորության ժամանակ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Հոյակապ էր տեսնել իմ ընկերոջը՝ Բիլլ Քլիթոնին, ով գրել է ֆանտաստիկ գովեստ Մուհամմեդ Ալիի մասին»,- գրել է դերասանը:
Նա նաև նշել է, որ Ալիի ամենամեծ շնորհը մարդկանց միավորելն էր: