Կանադան սկսել է պաշտոնական բանակցություններ վարել Իրանի հետ
Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը փաստել է, որ Կանադան հաստատել է Իրանի հետ նախնական շփումները և սկսել է բանակցություններ վարել հարաբերությունները վերականգնելու նպատակով: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
«Բանակցությունները սկսվել են, այո', պաշտոնական մակարդակով»,- հայտնել է Դիոնը` CBC News հեռուստաալիքով:
Նախարարը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ներին այն փաստը, իբր բանակցություններն ընթանում են Նյու Յորքում, որտեղ գտնվոմ են 2 կողմերի քաղաքական գործիչները:
«Ես չեմ մեկնաբանի: Սակայն երկրները, որոնք սովորաբար փորձում են բարելավել հարաբերությունները, անում են դա քայլ առ քայլ` չեզոք տարածության վրա»,- ասել է նա` հավելելով, որ Կանադան նախատեսում է վերսկսել Թեհրանում իր դեսպանատան աշխատանքները մոտ ապագայում: