Տիմատին կոտրել է երկրպագուհու քիթը
Ռուս ռեփեր Տիմատին Եկատերինբուրգում շշով կոտրել է երկրպագուհու քիթը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին: Երգիչը համերգի ժամանակ երկրպագուներին կես լիտրանոց շշերով կվաս է բաժանել: Նա փորձել է զգուշությամբ նետել շշերը, սակայն շշերից մեկը ընկել է երկրպագուներից մեկի վրա և կոտրել նրա քիթը:
Աղջկան անմիջապես հոսպիտալացրել են: Բժիշկներն ասել են, որ աղջկա ոչ միայն քիթն է կոտրվել, այլև նա ուղեղի ցնցում է ստացել: