Ռիչարդ Գիրը Հռոմում հանդիպել է անօթևանների հետ
Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը Հռոմում հանդիպել է անօթևանների հետ: Նա գնացել է Իտալիա, որպեսզի իր նոր «Ընդմիջում անխոհեմության համար» ֆիլմը ներկայացնի: Ֆիլմում նա խաղում է նյույորքցի անտունի դեր: Ֆիլմը Իտալիայում կթողարկվի հունիսի 15-ին, իսկ հունիսի 11-ին այն կցուցադրեն Տարմինի կինոփառատոնում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «ANSA»-ին:
Անօթևանների համար նախատեսված կենտրոնում դերասանը հանդիպել է մոտ 100 մարդու:
«Ապշեցուցիչ է այդքան քույր ու եղբայրների հիանալի դեմքերը: Դա տաքացնում է իմ սիրտը: Մարդկանց կարող են բուժել միայն մարդիկ: Ո՛չ փողը, ո՛չ քաղաքականություն` միայն մարդիկ կարող են զրուցել միմյանց հետ: Այստեղ լինելը պատիվ է ինձ համար»,- նշել է Գիրը:
Դերասանը նաև բարձր է գնահատել Հռոմի պապի դերը: