Բիլ Գեյթսը գլխավորում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Ամերիկացի ծրագրավորող, Microsoft-ի տնօրենների խորհրդի հիմնադիր և նախագահ Բիլ Գեյթսը գլխավորում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Վերջին անգամ Գեյթսը գլխավորել էր այդ վարկանիշային ցուցակը 2007-ին:
1975թ. Փոլ Ալենի հետ Բիլ Գեյթսը հիմնադրել է Microsoft ընկերությունը: Վերջին տարիներին մեծ ուշադրություն է հատկացրել բարեգործությանը: 2006թ. նա պաշտոնապես հայտարարել է ընկերության ղեկավարությունից հրաժարվելու մասին, իսկ 2008թ. հրաժարվել է Microsoft-ի տնօրենների խորհրդի նախագահությունից: