ԱՄՆ-ն կարգելի ոսկու և թանկարժեք մետաղների վաճառքը Իրանում
ԱՄՆ-ն մտադիր է արգելել ոսկու և այլ թանկարժեք իրերի վաճառքն Իրանում, հայտնում է Reuters-ը` հղում անելով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Կոենի հայտարարությանը:
Հուլիսի 1-ից նախատեսվում է կառավարական և մասնավոր ընկերություններին արգելել Իրանում ոսկու վաճառքով զբաղվելը, հայտնում է ֆինանսական հետախուզությամբ և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով պատասխանատուն:
Կոենի խոսքով` վերջին շրջանում ակտիվորեն գնում է ոսկի: «Կասկած չկա, որ Թուրքիան է Իրանին վաճառում այդ մետաղը»: Սա կապված է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված ծանր պատժամիջոցների հետ: Երկրի արժույթը`ռիալը, 2011թ-ից դոլարի համեմատ կորցրել է արժեքի 2/3-ը:
Արգելվում է ոսկի և թանկարժեք քարեր վաճառել ինչպես իրանական ընկերություններին, այնպես էլ անհատներին: