Մադոննան զրկվել է խոսելու կարողությունից` Օբամայի հետ հանդիպման ժամանակ (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը Մադոննային զրկել է խոսելու կարողությունից: Այս մասին նա գրել է ինստագրամյան իր էջում:
«Ես խոսքեր չունեմ, նախագահ Օբամա»,-գրել է երգչուհին նկարներից մեկի ներքևոմ:
«Երկու առյուծների հանդիպում: Տիեզերական միացում», հայտնել է Մադոննան մեկ այլ գրառման մեջ` նկատի ունենալով նրանց հորոսկոպի նշանը: Օբաման ծնվել է օգոստոսի 4-ին, իսկ Մադոննան՝ օգոստոսի 16-ին:
Ավելի վաղ, հայտնել էինք, որ Բարաք Օբաման և Մադոննան կմասնակցեն Ջիմմի Ֆելոնի շոու-ծրագրին: