Քրդական խմբավորումն իր վրա է վերցրել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
«Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումն իր վրա է վերցրել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Ինչպես ասվում է խմբավորման կողմից արված հայտարարության մեջ, որը տեղադրված է նրանց էջում` Թուրքիան այլևս անվտանգ չէ զբոսաշրջիկների համար, սակայն նրանք չեն հանդիսանում խմբավորման նպատակը:
Հիշեցնենք, որ ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով մահացել էր 11 և վիրավորվել 36 քաղաքացի: