Որքա՞ն շաքարավազ օգտագործել
Քաղցրակեր մարդիկ շատ հաճախ առողջության հետ կապված խնդիրներ են ունենում: Պատահական չէ, որ բժիշկներն ինչպես աղին, այնպես էլ շաքարավազին անվանում են ‹‹սպիտակ մահ››: Որքա՞ն շաքարավազ պետք է օգտագործել, որպեսզի չվնասենք մեր առողջությանը: Հարց, որը հուզում է ամենքին: Փորձագետները եկել են այն եզրահացությանը, որ տղամարդիք օրվա ընթացքում պետք է ընդունեն ոչ ավել, քան 60 գրամ շաքարավազ, իսկ կանայք' 50 գրամ շաքարավազ: Սա կայուն ցուցանիշ է, որը համարվում է նորմա, քանի որ այդքան է կշռում 10-12 կտոր շաքարը: Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ այս ցուցանիշի մեջ չի ներառվում միայն այն բաժին շաքարավազը, որը մենք օգտագործում ենք թեյի կամ սուրճի մեջ. այս չափաբաժինը հանդիսանում է մեր ամբողջ օրվա ընթացքում օգտագործած մթերքների բաղկացուցիչ մասը: Օրինակ' մեկ շիշ գազավորված ըմպելիքը պարունակում է մոտավորապես 40 գրամ շաքարաված, ինչպես նաև չպետք է մոռանանք շոկոլադի, տարատեսակ թխվածքաբլիթների և նույնիսկ քաղցր մաստակների մասին: