Ինչպե՞ս ազատվել քրոնիկ հարբուխից
Սեզոնային փոփոխությունների ժամանակ շատերը տառապում են տարատեսակ ալերգիաներով, որոնցից ամենատարածվածը քրոնիկ հարբուխն է, որի ժամանակ ծանրանում է շնչառությունը, զգացվում է ախորժակի անկում, ինքնազգացողության վատթարացում: Քրոնիկ հարբուխի դեպքում ցանկալի է պատրաստել աղի թույլ լուծույթ, ապա 0,5 ջրին ավելացնել վաղենակի, սոֆորայի կամ էֆկալիպտի 1 թեյի գդալ թուրմ: Այս ջրով կատարել լվացումներ' քթով քաշել լուծույթը, բնական կերպով մաքրել շնչուղիներն ու բաց թողնել: Այս օգտակար պրոցեդուրան կատարել օրը 2 անգամ' առավոտյան և երեկոյան:
Իսկ ահա նոր սկսվող հարբուխի ժամանակ քթանցքների մեջ կարող եք կաթեցնել հալվեի կամ կալանխոեի մատղաշ տերևներից քամված թարմ հյութը' օրը 2-3 անգամ: