Էրդողանը կարող է հույսը կտրել, որ Թուրքիան շուտով ԵՄ անդամ կդառնա. The Guardian
«Դրակոնյան» օրենքներ ընդունելով և պառլամենտի պատգամավորներին անձեռնմխլիությունից զրկելով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հույսը կտրել, որ Թուրքիան 2020 թ-ից շուտ կարող է Եվրամիություն մտնել: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Բրիտանական թերթը քննադատում է խորհրդարանականներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքը և կարծում է, որ այն վերջնականապես ցրեց այն պատրանքները, թե Թուրքիան արևմտյան ժողովրդավարության մաս է կազմում: Ստորագրելով այն` Էրդողանը, ով Եվրամիությունն անվանում է «քրիստոնյաների ակումբ», կորցրեց տեսանելի ապագայում ԵՄ-ի անդամ դառնալու շանսը:
Բացի այդ, քննադատների մի մասը կանխատեսում է, որ իրադրությունը Թուրքիայում և քրդական խմբերի հետ զինված հակամարտության ակտիվացումը, որոնց Անկարան ահաբեկիչներ է անվանում, գնալով ավելի է սրվելու և վատանալու:
Ըստ հեղինակի, եթե ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքը տապալվի, ապա ԵՄ-ը այլևս ոչ մի պատճառ չի ունենա Թուրքիայի հետ անդամակցման բանակցություններ վարելու համար: Բացի այդ, ԵՄ-ի առաջատար երկրները` Ֆրանսիան և Գերմանիան, հստակ դեմ են արտահայտվում Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալուն: