Ստամբուլի պայթյունը իրականացրել է կին-մահապարտը
Ստամբուլի պայթյունը իրականացրել է կին-մահապարտը: Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet թերթը, որտեղ նշվում է, որ օրինապահ մարմիններին հաջողվել է պարզել բոլոր ահաբեկիչների ինքնություննները, ովքեր ծրագրել էին այդ ահաբեկչությունը:
Անվտանգության նկատառումներից ելնելով պայթյունի մասնակիցների անունները դեռ չեն բարձրաձայնվում:
Ստամբուլում հունիսի 7-ին մահացել էր 12 և վիրավորվել 35 մարդ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել: