Հունիսի 15-ից եղանակը կտաքանա. Գագիկ Սուրենյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մութ ու ցուրտ օրով մի լուսավոր լուր հայտնեմ՝ ազգս ուրախանա: Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա։ Եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն»: