Քսենիա Սոբչակի ընկերուհին խոսել է նրա հղիության մասին
Լուրն այն մասին, որ հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սպասում է իր առաջնեկին` ճշմարտություն է: Պետերբուրգում կայացած «Собака.ру» մրցանակաբաշխության ժամանակ, որի հաղորդավարն էր Սոբչակը, նրա հղիության լուրը հաստատվեց: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Սոբչկի ընկերուհի Նիկա Բելոցերկովսկայան հաստատեց, որ Սոբչակը ունենալու է առաջնեկին:
«Սոբչակը հղի է»,- ասել է նա բարձրաձայն, որով նույնիսկ շփոթեցրել է հաղորդավարուհուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քսենիա Սոբչակը հղի է: