Թուրքիան մոտ օրերս քայլեր է ակնկալում ԵՄ-ից՝ առանց վիզայի ռեժիմի սահմանման հարցով
Անկարան շարունակում է Բրյուսելի հետ բանակցություններ վարել առանց վիզայի ռեժիմի գործարկման հարցով և մոտ ժամանակներս քայլեր է ակնկալում այդ ուղղությամբ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինի խոսքերին:
«ԵՄ-ն չպետք է պահանջի Թուրքիայում ահաբեկչությունների դեմ պայքարի թույլացում: ԵՄ-ի մեր ընկերները պետք է մեզ հետ լինեն: Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները հակաահաբեկչական օրենսդրության հարցով շարունակվում են, մոտ օրերս մենք ԵՄ-ից քայլեր ենք ակնկալում Շենգենի հարցով»,- Անկարայում ճեպազրույցի ընթացքում հայտնել է Էրդողանի մամուլի խոսնակը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին սպառնացել էր դուրս գալ միգրացիոն համաձայնագրից, եթե Եվրամիությունը իր երկրի քաղաքացիներին չտրամադրի առանց վիզայի ռեժիմ: Էրդողանը նաև հայտնել էր, որ Թուրքիան չի վերանայի հակաահաբեկչական օրենսդրությունը: