Անկարան ցանկանում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հույս ունի: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեքը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Ռուսաստանը մեր հազար տարվա հարևանն է: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները, սակայն հնարավոր է բազմաթիվ հարցերում տարակարծություն ունենալ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ այժմ ունեցած խնդիրներին, իհարկե, դրանք կան, սակայն մենք մտադիր ենք դրանք լուծել»,- «NTV» հեռուստաընկերության եթերում հայտնել է Շիշմեքը: Նա հավելել է, որ Թուրքիան Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործում է «ռացիոնալ և գործնականորեն»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ ՌԴ-ի հետ երկխոսության վերականգնման համար արվող քայլերի մասին, հայտնել է, որ Ռուսաստանը «Су-24»-ը կործանելու համար ներողության և օդաչուի ընտանիքին տրվող փոխհատուցումների է սպասում: