Այս ամառ Անթալիայի զբոսաշրջիկների թիվը կտրուկ կնվազի
Անթալիա հանգստավայր այս տարի չի գնա ռուս զբոսաշրջիկների 96%-ը՝ ի համեմատություն նախորդ տարվա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ հղում տալով «Hurriyet»-ին:
Ռուսական շուկան այս տարի ցույց է տվել ամենամեծ անկումը, սակայն բացի այդ, նվազել է նաև Երևանից ժամանող զբոսաշրջիկների հոսքը: Օրինակ, անվտանգության խնդիրների պատճառով միայն 30%-ով նվազել է գերմանացի զբոսաշրջիկների թիվը: Այնուամենայնիվ, գերմանացիները դեռևս առաջին հորիզոնականում են Անթալիայում հանգստացողների թվով:
Երկրորդ հորիզոնականում Նիդերլանդներն է: Բրիտանացի զբոսաշրջիկների թիվն Անթալիայում նվազել է 20%-ով: Միակ շուկան, որը մեծացնում է իր ներկայությունը Թուրքիայում, ուկրաինական շուկան է (5 ամսվա ընթացքում 57%-ով ավելի՝ ի համեմատություն նախորդ տարվա):
Անթալիայի իշխանությունների տվյալներով՝ զբոսաշրջային վայր չեն ժամանել Ռուսաստանից և ԱՊՀ երկրների տարածքից 3 միլիոն զբոսաշրջիկներ, ինչպես նաև 1.75 միլիոն՝ Եվրոպայից: Անթալիայի կորուստը գնահատվում է 3.5 միլիարդ դոլար: