Բարաք Օբաման և Մադոննան կմասնակցեն Ջիմմի Ֆելոնի շոու-ծրագրին (լուսանկար)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ամերիկացի երգչուհի Մադոննան կմասնակցեն Ջիմմի Ֆելոնի «The Tonight Show»-ին: Հաղորդումը եթեր դուրս կգա հունիսի 9-ին: Այս մասին հայտնել է «The Hollywood Reporter»-ը:
Օբամայի համար «The Tonight Show»-ում մասնակցությունը կլինի առաջինը: Ինչ վերաբերում է Մադոննային, ապա նա վերջին անգամ ներկայացել է այդ շոուին 2015 թվականին:
Նախագահական աթոռին գտնվելու տարիներին Օբաման այցելել է բազմաթիվ շոու-ծրագրերի: ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման արդեն մի քանի անգամ դարձել է այդ շոուի հյուրը:
Այդ կապակցությամբ Մադոննան ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել: