Մոդել Նատալյա Վոդյանովան 5-րդ երեխային է լույս աշխարհ բերել (լուսանկար)
Հայտնի ռուս մոդել Նատալյա Վոդյանովան դարձել է մայրիկ 5-րդ անգամ` ունենալով որդի: Այդ մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Վաղ առավոտյան մեր ընտանիքում ավելացել է ևս մեկ հոգի: Երիցուկը արդեն տանն է և ճանաչում է աշխարհը քրոջ և եղբայրների շրջապատում: Անտուանը հպարտ է, ես հոգնած, սակայն երջանիկ եմ և սպասում եմ ամառվան, հույսով, որ մի քիչ կհանգստանամ»,- գրել է նա:
Նա նաև շնորհակալություն է հայտնել իրեն բոլոր աջակցողներին: