Էրդողանը վավերացրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրինագիծը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ին ստորագրել է թուրքական խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet»-ը, օրենքը պետք է հրապարակվի թուրքական կառավարության պաշտոնական թերթում, որից հետո այն ուժի մեջ կմտնի:
Երկրի խորհրդարանն այս օրինագիծն ընդունել էր մայիսին: Օրենքի ընդունմանը կողմ են քվեարկել 550 պատգամավորներից 376-ը: