Անապա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչները հաղթել են
Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ էր տարել նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը:
Նշենք որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 9 մարզիկ:
Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամլո ծառայությունից: