Թուրք քաղաքապետը բողոքել է Բունդեսթագի որոշման դեմ՝ փակելով «Mercedes»-ի տարբերանշանը
Թուրքիայի Դյուզիչի քաղաքի քաղաքապետն իր «Mercedes» ավտոմեքենայի տարբերանիշը փակել է՝ ի նշան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը բողոքելուն: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Վճռականորեն քննադատում եմ և բողոքարկում այդ կեղտոտ որոշման դեմ, որն ընդունել է Գերմանիան»,- թվիթթերյան իր էջում գրել է քաղաքապետ Օքքեշ Նամլը՝ տեղադրելով ավտոմեքենայի՝ շորով փակված տարբերանիշի լուսանկարը: