Այս տարի ծնված տղաները կապրեն 8 տարով ավելի երկար, ինչու՞
Գիտնականները հաշվարկել են, որ այս տարի ծնված տղաները կապրեն 8 տարով ավելի երկար, քան անցած դարի 80-ականներին ծնվածները: Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին 30 տարիների ընթացքում տղամարդկանց կյանքի տևողությունը մեծանում է օրական 6 ժամով:
Ինչ վերաբերում է կանանց կյանքի տևողությանը, ապա այն աճում է ավելի դանդաղ տեմպերով (օրական 4 ժամով), սակայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միևնույն է ՝ավելի երկար են ապրում:
Վերջին շրջանում կյանքի տևողության աճի մեծացումը այնքան շոշափելի է, որ, օրինակ, տղան, որը կծնվի 28 օր անց, կապրի մեկ շաբաթ ավելի, քան այսօր ծնված տղան: Նման աճի գլխավոր պատճառը բժշկության ոլորտում առկա առաջընթացն է, ինչպես նաև տնտեսության մեջ եղած դրական փոփոխությունները:
Զգալիորեն բարելավվել են աշխատապայմանները:
Հատկանշական է նաև այն փաստը, որ տղաների և աղջիկների կյանքի միջին տևողության տարբերությունը ներկայում 4 տարի է դարձել՝ 1980-82թթ. 6 տարվա փոխարեն: