Ստեղծվել է մանկական խոսող գիշերանոց
Շատ հաճախ ծնողները չեն արձագանքում գիշերը հեքիաթ կարդալու երեխայի խնդրանքներին: Սակայն գիտնականները գտել են այս խնդրի լուծումը, որից գոհ կմնան երկու կողմերն էլ: Նրանք հատուկ խոսող գիշերանոց են ստեղծել, որը հեքիաթներ է պատմում:
Գիշերանոցի աշխատանքի համար լրացուցիչ սարքավորում է հարկավոր՝ սմարթֆոն կամ պլանշետ, որոնց միջոցով խելացի գիշերանոցը սկսում է խոսել: Այն 16 ֆունտ արժե: Կարելի է ընտրել 47 հեքիաթներից ցանկացածը:
Դրանք կարելի է ոչ միայն լսել, այլև կարդալ, ինչը կարևոր է նոր ընթերցել սովորող երեխաների համար։
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
xnet.am