30 տարի անց առաջին անգամ Ստոկհոլմում համերգ է տվել «ABBA» խումբը (լուսանկարներ)
Լեգենդար շվեդական «ABBA» խմբի չորս մասնակիցները միասին երգել են Ստոկհոլմում` զարմացնելով իրենց բազմաթիվ երկրպագուներին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Խմբի մասնակիցները կիրակի օրը հանդիպել են մասնավոր երեկույթում, որպեսզի նշեն Բեննի Անդերսոնի և Բյորնա Ուլվեուսի 50-ամյա համատեղ գործունեությունը:
Հանդիսության ժամանակ «ABBA»-ի նախկին մենակատարներ Ագնետա Ֆելտսքոգը և Աննի-Ֆրիդ Լինգստադը կատարել են «The Way Old Friends Do» երգը:
Երգի ավարտին նրանց են միացել Անդերսոնն ու Ուլվեուսը: Այդպիսով, քառյակը 30 տարի անց կրկին միասին երգել է մի բեմում:
Երգի տեսանյութը դեռևս չի հայտնվել համացանցում, բայց սոցիալական ցանցերում արդեն հայտնվել են լուսանկարները: