Ստամբուլում 4 մարդ է ձերբակալվել՝ ահաբեկչության մասնակից լինելու կասկածանքով
Ստամբուլում թուրքական ոստիկանության աշխատակիցները չորս մարդու են բերման ենթարկել՝ այսօրվա ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «NTV» հեռուստաընկերությանը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ բերման ենթարկվածները վարձել են մի ավտոմեքենա, որը պայթեցվել է ահաբեկչության ժամանակ: Այս պահին նրանք ցուցմունքներ են տալիս:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ այդ մարդիկ բերման են ենթարկվել ահաբեկչության դեմ պայքարի Ստամբուլի անվտանգության կառավարման ստորաբաժանմունքի աշխատակիցների կողմից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանի խոսքով՝ շուտով կպարզվի, թե ովքեր են Ստամբուլի ահաբեկչության պատասխանատուները: