Հայերը ԼՂՀ-ի դրոշով բողոքի ակցիա են կազմակերպել Մերկելի և Ալիևի հանդիպումից առաջ. նրանց են միացել նաև ադրբեջանցիներ (լուսանկարներ)
Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից առաջ, մի խումբ հայեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով բողոքի ակցիա են կազմակերպել Մերկելի նստավայրի դիմաց, որտեղ էլ տեղի է ունեցել առաջնորդների հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Spiegel»-ը:
Ըստ թերթի՝ հանդիպման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է:
Բողոքող հայերին են միացել նաև մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ևս իրենց բողոքն են արտահայտել Ալիևի վարչակազմի դեմ: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Ադրբեջանցի ակտիվիստների թվում են եղել նաև Գերմանիայում ապրող ադրբեջանցի բլոգեր Հաբիբ Մունթազիրը, ով հայտնի է ադրբեջանական իշխանությունների քննադատությամբ, և ադրբեջանցի կոմպոզիտոր և հրապարակախոս Էլմար Միրզոևը: Հակաադրբեջանական ցույցին է միացել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Նրանք բռնել են պաստառներ, որոնցով կոչ են արել ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին և ապահովել մամուլի ազատությունը: