Բունդեսթագի բոլոր թուրք պատգամավորներին սպառնացել են սպանել. Die Zeit
Այն բանից հետո, երբ Բունդեսթագը ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը որպես ցեղասպանություն, թուրքական ծագմամբ բոլոր գերմանացի պատգամավորներին սպառնում են հաշվեհարդար տեսնել: Այս մասին գրում է գերմանական «Die Zeit» թերթը:
Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Օզկան Մութլուն, ելույթ ունենալով գերմանական հեռուստաընկերութամբ, հայտարարել է, որ աննախադեպ սպառնալիքներ են հնչել իր և թուրքական արմատներով բոլոր 11 պատգամավորների հասցեին:
Այսպես, Անկարայի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում կան բոլոր այդ պատգամավորները: Արդյունքում, համացանցի հազարավոր այլ օգտատերեր տարածեցին այն` սպանությունների կոչեր անելով: Մութլուն զգուշանում է, որ թուրքերի շարքում կարող են նման քայլեր նկատվել: Իշխանության ներկայացուցիչների կողմից նման հավանություններ ստանալը կարող է գնահատվել որպես կոնկրետ գործողությունների դիմելու թույլտվություն:
«Նման խելագարների պատճառով Թուրքիայում շատերն են մահացել»,- ամփոփել է խորհրդարանականը:
Կրակի վրա յուղ են լցրել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի մեկնաբանությունները, որոնցով նա բունդեսթագի թուրք պատգամավորներին անվանել է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճյուղավորումներ: