Վաճառքի է հանվել առաջին հայկական սմարթֆոնը. Vesti.ru-ի անդրադարձը (տեսանյութ)
Վաճառքի է դուրս եկել առաջին հայկական սմարթֆոնը, որն ունի «ArmPhone» անունը: Այն պատրաստվել է Երևանում, սակայն հավաքվում է նաև ԱՄՆ-ում և Հոնկոնգում: Սմարթֆոնը հասանելի է հինգ մոդիֆիկացիայով՝ 100-ից 300 դոլար արժեքով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նորույթը գործում է «Android» համակարգով: Դեռևս հայկական սմարթֆոնը կարելի է գնել միայն Հայաստանի տարածքում, սակայն ապագայում սմարթֆոնը ստեղծողները նախատեսում են այն դուրս բերել այլ շուկաներ:
Ինչպես հայտնում են սմարթֆոնը ստեղծողները, «ArmPhone»-ը ոչնչով չի զիջում համաշխարհային հայտնի նմուշներին: Ի դեպ, ավելի վաղ նույն ընկերությունը թողարկել էր նաև «ArmTab» պլանշետները: