Ստամբուլի ահաբեկչության պատասխանատուներին շուտով կգտնենք. Էրդողան
Թուրքական իշխանությունները Ստամբուլի ահաբեկչության պատասխանատուներին կգտնեն մոտ ժամանակներս: Այս մասին հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալներով կան մեկ տասնյակից ավելի զոհեր:
«Մենք կշարունակենք ահաբեկիչների դեմ վճռականորեն պայքարել: Մոտ ժամանակներս, հույս ունեմ, մենք կգտնենք այն կազմակերպությունը, որը պատասխանատու է ահաբեկչության համար: Ցավակցում եմ մահացածների բարեկամներին»,- լրագրողներին հայտնել է Էրդողանը հիվանդանոցներից մեկում, որտեղ այցի էր գնացել ահաբեկչության հետևանքով տուժածներին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է, որ վիրավորներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մնացածների վիճակը կայուն է: