Թուրքական իշխանություններն արգելել են ԶԼՄ-ներին լուսաբանել Ստամբուլի ահաբեկչությունը
Ստամբուլի դատարանը ժամանակավորապես արգելել է լուսաբանել քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների որոշ մանրամասներ: Այս մասին հաղոդում է «ТАСС»-ը` հղում անելով Թուրքիայի ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհրդին:
Արգելքը, ըստ պաշտոնակնա հաղորդագրության մտցվել է «հասարակական կարգի, տարածքային ամբողջականության պահպանման և հանցավորության կանխման նպատակներով»: Դա վերաբերում է շարունակվող հետաքննության մանրամասների լուսաբանմանը, մահացածների և տուժածների կադրերի հրապարակմանը, ոստիկանության խոսակցությունների ապակոդավորմանը և այնպիսի նյութերի ցուցադրությանը, որոնք կապված են կասկածյալների հետ: Այս օրենքներին պետք է հետևեն երկրի բոլոր ԶԼՄ-ները:
Թուրքիայի իշխանությունները նման քայլեր են ձեռնարկել նաև նախորդ խոշոր ահաբեկչությունների դեպքում:
Վերջին տվյալներով պայթյունի արդյունքում մահացել է 11 մարդ և տուժել է 36 մարդ: