Ուկրաինան 10 ինքնաթիռ կուղարկի Ադրբեջան
Ուկրաինան ադրբեջանական ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ 10 «Ан-178» ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ուղարկելու պայմանով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
««Ан-178»-ները Ադրբեջան կթռչեն: Պայմանագիր է կնքվել ադրբեջանակն ընկերության հետ՝ 10 «Ан-178» ինքնաթիռ գնելու համար»,- թվիթթերյան իր էջում գրել է Գրոյսմանը:
Այս ինքնաթիռներն արտադրում է «Антонов» ուկրաինական կոնցեռնը (առևտրա-արդյունաբերական ձեռնարկությունների մոնոպոլիական միավորում), որը ստեղծվել է 2005թ-ին:
«Антонов»-ը այն քիչ ձեռնարկություններից է, որն իրականացնում է ժամանակակից ինքնաթիռների ստեղծման ամբողջական ցիկլ՝ այն մշակելուց մինչև արտադրություն: