Բեյոնսեն արժանացել է «նորաձևության իկոնա» մրցանակին (լուսանկար)
Երգչուհի Բեյոնսեն ստացել է «նորաձևության իկոնա» մրցանակ, որը կազմակերպվել էր Ամերիկայի մոդելավորողների խորհրդի կողմից: Այս մասին հայտնել է JustJared-ը:
Բեյոնսեն շնորհակալություն է հայտնել իրեն այդ պատվին արժանացնելու համար:
«Որքան, որ ես եմ հասկանում նորաձևությունը միշտ էլ եղել է իմ կյանքի մի մասը»,- հայտնել է երգչուհին:
Նշենք, որ նրան մրցանակը հանձնել է մոդելավորող Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը:
Բացի այդ նաշնորհակալություն է հայտնել մոդելավորողներին, որոնք անդադար աշխատում են այն բանի համար, որպեսզի մարդիկ զգալ, որ կարող են գրել իրենց սեփական պատմությունը: «Դուք բոլորդ հեքիաթի հրեշտակներ եք, հրաշագործներ, երբեմն նաև թերապևտներ»,- հայտնել է Բեյոնսեն: