Թուրքիայում սիրիացի երեխաները հագուստ են կարում «ԻՊ»-ի համար
Թուրքիայում սիրիացի երեխաները ստիպված են «ԻՊ»-ի զինյալների համար համազգեստ կարել: Այս մասսին հայտնել է Daily Mail-ը:
Թերթն անցկացրել է իր սեփական հետաքննությունը և պարզվել է, որ 9 տարեկան սիրիացի երեխաները գտնվում են «մանկական ստրկության» մեջ` դպրոց գնալու փոխարեն: Նրանք ստիպված են աշխատել օրը 12 ժամ՝ 10 ֆունտի դիմաց: Ծնողները թողնում են նրանց գործարանում աշխատել` գումարի սուր կարիքի պատճառով:
Ինչպես հայտնի է գործարանի տիրոջը չի հուզում այն փաստը, որ իր մոտ երեխաներ են աշխատում և այն, որ նրանք կարում են հագուստ, որը ի վերջո հագնում են «ԻՊ»-ի զինյալները:
«Դա իմ խնդիրը չէ: Իհարկե, դա խնդիր է, սակայն ես ցանկանում եմ վաճառել իմ հագուստը և գումար վաստակել»,- ասել է նա` հավելելով, որ իր գործունեությամբ օգնում է սիրիացի երեխաներին ապրել: