«Су-24»-ի օդաչուին սպանելու մեջ մեղադրվող անձին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում
Սիրիայում «Су-24» ռուսական ինքնաթիռի օդաչուի սպանության մեջ մեղադրվող Ալփարսլան Չելիքին սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Birgun»-ին:
Նա մեղադրվում է ապօրինաբար զենք պահելու մեջ: Ինչպես հաղորդվում է, խուզարկության ընթացքում նրա տանը հայտնաբերվել են հինգ ավտոմատներ և չորս ատրճանակներ:
Քննության ընթացքում հայտնի է դարձել, որ ավելի վաղ Չելիքը մեղադրվել է խարդախության, գումարներ կեղծելու և փախսուտի կազմակերպման հանցակից լինելու մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում «Су-24» ինքնաթիռի օդաչուի սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել: Ռուսական «Су-24» ինքնաթիռի կործանումը տեղի էր ունեցել 2015թ-ի նոյեմբերի 24-ին: