Թուրքիան դուրս չի գա ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրից. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ երկիրը չի նախատեսում դիտարկել ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնությունից դուրս գալու միտքը: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Օրակարգում համաձայնության չեղարկումը չի մտնում, և մենք կշարունակենք կատարել աշխատանքը մեր մասով, որպեսզի հաջողության հասնենք»,- հայտնել է Քուրթուլմուշը:
Թուրքիայի փոխվարչապետը հավելել է, որ այժմ եկել է ԵՄ-ի՝ համաձայնության իր պարտավորությունները կատարելու ժամանակը՝ հույս հայտնելով, որ Եվրամիությունը կգործի «այդ համաձայնությանը համապատասխան, քանի որ Թուրքիան շատ բան է արել դրա իրագործման համար»:
Մայիսի վերջին Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Թուրքիայի կառավարությանը մեղադրել էր ԵՄ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը չիրագործելու մեջ, ինչը կարող է հանգեցնել պայմանավորվածությունների դադարեցման, այդ թվում՝ վիզայի ռեժիմի ազատականացման: