Եվրահանձնաժողովը զեկույց կպատրաստի Թուրքիայի հետ պայմանավորվածությունների կատարման առաջընթացի մասին
Եվրահանձնաժողովը հունիս ամսին կներկայացնի հերթական զեկույցը ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն ճգնաժամի հաղթահարման նպատակով կնքված գործարքի կատարման առաջընթացի վերաբերյալ: Զեկույցի մեջ կնշվեն նաև վիզայի ռեժիմի ազատականացման հեռանկարները: Այս մասին հաղորդել է Եվահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Տովե Էրնստը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությանը, ապա մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիան նախորդ շաբաթ ստորագրել էր երկու փաստաթուղթ, որոնք կապված են ԵՄ-ի և Թուրքիայի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի, ինչպես նաև տվյալների պատպանության մասին օրենքի հետ: Մենք մոտակա շաբաթվա ընթացքում կներկայացնենք ԵՄ-Թուրքիան գործարքի կատարան ընթացքը: Զեկույցը կներկայացվի հունիսին»,- հայտարարել է Էրնստը: