Ջենիֆեր Լոպեսը համալրել է իր շքեղ առանձնատների շարքը (լուսանկարներ)
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համալրել է իր անշարժ գույքի հավաքածուն` գնելով 28 մլն դոլար արժողությամբ առանձնատուն: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Տունն ունի 7 ննջասենյակ, 13 լոգարան, կինոթատրոն 30 մարդու համար նախատեսված, պրոֆեսիոնալ խոհանոց, սենյակ մերսման համար, և փաբ: