Էրդողանը Գերմանիային մեղադրել է նամիբիացիների ցեղասպանության համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիային 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչելու համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Daily Sabah-ին::
«Գերմանի՛ա, կրկնում եմ ևս մեկ անգամ` դուք պետք է պատասխան տաք ավելի քան 100.000 նամիբիացիների կոտորածի համար»,- հայտարարել է թուրք առաջնորդը՝ Ստամբուլի Սեբահաթին Զաիմի անվան համալսարանում ելույթի ժամանակ:
Էրդողանն իր ելույթի ժամանակ հիշեցրել է նաև Հոլոքոստի մասին` նշելով, որ Գերմանիան պետք է Հայոց ցեղասպանության մասին արտահայտվի «վերջինը»:
«Մեր պատմությունը զանգվածային սպանությունների պատմություն չէ: Մեր պատմությունը բարեգթության և կարեկցանքի պատմություն է: Հենց դրանով էլ մենք տարբերվում ենք»,- ասել է Թուրքիայի նախագահը