Էրդողանը երեխա չունեցող կանանց ոչ լիակատար կին է անվանել
Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, թուրք կանայք պետք է նվազագույնը երեք երեխա ունենան: Այս մասին հաղորդում է life.ru-ն:
Կանայք, ովքեր ընտրում են կարիերան երեխա ծնելու փոխարեն, անկատար են: Նման կարծիք է հայտնել Էրդողանը ՝ ելույթ ունենալով «Թուրքիայի կանայք և ժողովրդավարությունը» ասոցիացիայի նոր շենքի բացմանը:
«Կինը, ով ասում է, թե աշխատում է և այդ պատճառով էլ մայր չի դառնում, իրականում հրաժարվում է իր կանացիությունից: Կինը, ով հրաժարվում է մայրությունից, ով հրաժարվում է տնային աշխատանքից, բայց հաջողակ է աշխատավայրում, անկատար կին է»,- նշել է Էրդողանը:
Նա կոչ է արել Թուրքիայի կանանց ծնել առնվազն երեք երեխա, քանի որ իր երկիրը «մեծ պլաններ ունի», որոնց կատարման համար «ազգի յուրաքանչյուր անդամ պետք է մոբիլիզացվի»: