Ջեք Բլեկի երկրպագուները հայտնել են, որ նրա մահվան մասին հայտված էջը կոտրել են
Ինչպես արդեն հայտնել ենք, «Twitter»-ում «Tenacious D» երգիծական ռոք-խումբը հաղորդագրություն է տարածել, որ դերասան Ջեք Բլեկը մահացել է, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել:
Հոլիվուդյան դերասան Ջեք Բլեքի երկրպագուները հայտնել են, որ «Tenacious D» ռոք խմբի էջը, որտեղ հայտնվել էր դերասանի մահվան մասին լուրը, կորտված է եղել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Telegraph»-ին:
Նախօրեին Բլեքը իր խմբի հետ միասին ելույթ էր ունեցել «Rock Am Ring» փառատոնին Գերմանիայում:
Օգտատերերից մեկը հայտնել էր, որ մի քանի ժամ առաջ լուսանկարել է դերասանին:
Դերասանի ծանոթ աղջիկներից մեկն էլ «Twitter»-ի իր էջում գրել էր, որ Բլեքը ողջ է և Գերմանիայից թռչում է Լոս Անջելես: