Մահացել է դերասան Ջեք Բլեկը. ԶԼՄ-ներ
«Twitter»-ում «Tenacious D» երգիծական ռոք-խումբը հաղորդագրություն է տարածել, որ դերասան Ջեք Բլեկը մահացել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ծանր սրտով պետք է հայտնեմ, որ Ջեք Բլեկը մահացել է այս գիշեր՝ ժամը 3:37: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Ջեք Բլեկը «նախօրեին ողջ է եղել» և ելույթ է ունեցել համերգի ընթացքում:
Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: