Վալերիայի երեխաները սարսափած են իրենց մանկությունից. հայրը դաժան է վարվել նրանց հետ (լուսանկարներ)
Ռուս երգչուհի Վալերիայի երեխաները պատմել են, թե ինչպիսի վախերի մեջ է անցել իրենց մանկությունը: Աննան և Արտյոմը ասել են, որ Ալեքսանդր Շուլգինը միշտ ծեծել է իրենց: Երգչուհու փոքր տղան ավելի քիչ է դաժանության ենթարկվել: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
Երգչուհին երեխաներին հաճախ ծնողների տուն է տարել, որպեսզի փրկի նրանց:
Աննան պատմել է, որ իր մանկության ընթացքում միշտ վախեցել է հորից և չի իմացել ինչ սպասի նրանից:
Երբ ծնվել է Արտյոմը, իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ Շուլգինը հենց սկզբից չի սիրել կապուտաչյա տղային:
Նա երեխային ստիպել է սարսափ ֆիլմեր նայել, առավոտյան 4:00-ին պաղպաղակ ուտել որից Արտյոմի մոտ ալերգիա է սկսվել և այլն: