Բաքվում տեղի կունենա ռուս-ադրբեջանական բիզնես-ֆորում
Հունիսի 20-ին Բաքվում տեղի կունենա ռուս-ադրբեջանական բիզնես ֆորում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով «AZPROMO»-ին:
Բիզնես ֆորումին կմասնակցեն մոտ 70 ռուսական ընկերություններ, որոնք գործում են թեթև, ծանր, սննդի արդյունաբերության, ֆինանսների, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ճարտարագիտության, առողջապահության և այլ ոլորտներում:
Նշենք, որ 2004 թ-ին Ռուսաստանը Ադրբեջանի տնտեսությունում կատարել է մոտ 2 միլիարդ դոլարի ներդրում, իսկ Ադրբեջանը Ռուսաստանում` 1 միլիարդ դոլարից ավելի: Ներկայումս Ադրբեջանում ռուսական կապիտալով գործում է ավելի քան 600 ընկերություն