Թուրքիայում հավաքարարը 108 տարվա ազատազրկման է դատապարտվել
Թուրքական դատարանը «Նիզիպ» ճամբարի հավաքարարին դատապարտել է 108 տարվա ազատազրկման՝ Գազիանթեփ նահանգում սիրիացի փախստականների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով թուրքական «Hurriyet» թերթին:
29-ամյա բռնություն գործադրողը բերման էր ենթարկվել 2015թ-ի սեպտեմբերին: Նա երեք ամսվա ընթացքում իրականացրել էր հանցավոր գործողություններ՝ 8-ից 12 տարեկան տղաների նկատմամբ զուգարանում՝ իր զոհերին առաջարկելով մեծ գումարներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները, 8 տուժածների ընտանիքները հայտարարություն էին տվել դատախազությանը այն ժամանակ, երբ մյուս տուժածների ծնողները հրաժարվել էին դա անել՝ վախենալով կորցնել փախստականների կարգավիճակը:
Այս գործը Թուրքիայում մեծ իրարանցում է առաջացրել, իսկ Թուրքիան 2.7 միլիոն սիրիացի փախստականների է ընդունել: «Նիզիպ» ճամբարում ապրում է շուրջ 14 000 մարդ: Ապրիլին նրանց այցելել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: