Պետք է հարգել Վլադիմի Պուտինի հայտարարությունները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաքրքիր հայտարարություն է արել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս մասին հայտնել է T24.com-ը:
Նա հայտնել է, որ լավ քաղաքականությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա և փակի ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման ուղիները, այլ՝ պետք է դառնա հիմք նրանց բացման համար:
«Այդ պատճառով ճիշտ չէ խոսել պահանջների մասին, որոնք չեն լինի: Պատահածի մասին գիտեն բոլորը: Դեպքի պահին մենք գիտեինք, որ ինչ-որ երկրի ինքնաթիռ խախտել է օրենքները: Դեպքը տեղի է ունեցել նախազգուշացումից հետո: Մենք կարծում ենք, որ նմանատիպ դեպքերի պատճառով թուրք-ռուսական հարաբերությունները չպետք է զոհաբերվեն»,- հայտնել է Էրդողանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է նաև, որ նա մնում է այն կարծիքին, որ պետք է հարգել Պուտինի հայտարարությունները: