Ինչի՞ կարող է հանգեցնել աղի չարաշահումը
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը հաշվել է, որ ամեն տարի երկրում տարբեր հիվանդություններից մահանում է մոտ 150 հազար մարդ: Որոշ հիվանդությունների պատճառ հանդիսանում է աղի չարաշահումը:
Գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ աղ օգտագործել: Խորհուրդ է տրվում այն քչացնել մոտ 500 մգ-ով: Ըստ հետազոտողների չափաբաժնի քչացումը կնպաստի նրան, որ կրճատվեն մահացության դեպքերը:
Մարդիկ իրենք են իրենց վնաս հասցնում: Օրենքը չի կարող մարդկանց արգելել, որ օգտագործեն վնասակար մթերքներ, սակայն ամեն մարդ պետք է գիտակցաբար մոտենա իր առողջությանը: Գիտնականների խոսքով' պետք չէ հրաժարվել աղ օգտագործելուց, սակայն պետք է հետևել նրա օգտագործման նորմերին: Միայն այդպես կարելի է խուսափել սրտային և ստամոքսի հիվանդություններից: